Ներքին 4 տարի առաջ - 21:43 26-01-2022

Համախոհներ լինում են գաղափարական մարդիկ, իսկ հավատարիմներ՝ ստրուկներն ու ընտանի որոշ կենդանիներ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վարչապետ կոչեցյալի օգնական, ոմն Նաիրի Սարգսյան, ազատվել է աշխատանքից։ Սույն օգնականը, այս առիթով հայտարարություն է տարածել, որում ասված է․ «․․․Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին»։

Հերթական անկեղծ խոստովանությունը։ Մինչ այդ, լսել էինք, թե ինչպես կարելի է վարչապետ կոչեցյալի նկարին նայել և ազնվանալ, նրան համենատել Հիսուսի հետ և այլն։ Այժմ էլ՝ մնալ հավատարիմ։ Ուշադրություն, ոչ թե համախոհ, այլ հավատարիմ։ Իսկապես, ինչ համախոհության մասին կարող է խոսք գնալ, երբ այդ «թիմ» կոչեցյալն, իր բռնապետիկի գլխավորությամբ որևէ մարդկային արժեք, ազգային նպատակ չունի, բացի պաշտոն, փող և վայելքներ։

Եվ այդ բոլոր հաճույքները կախված են հենց այդ բռնապետիկի ցանկությունից։ Այնպես որ, պետք է նրան լինել հավատարիմ՝ չհակաճառել, ժպտալ և քծնել։ Համախոհներ լինում են գաղափարական մարդիկ, իսկ հավատարիմներ՝ ստրուկներն ու ընտանի որոշ կենդանիներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան