Ներքին 4 տարի առաջ - 21:07 26-01-2022

Արցախի նախագահը քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերին և աշխատանքներին նվիրված ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերին և աշխատանքներին։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ 2021 թվականին կատարված և 2022 թվականի համար նախանշված աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Երկրի ղեկավարը, հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում իրականացվող շինարարության աննախադեպ ծավալները և դրա արագ ու որակյալ իրականացման հրամայականը, ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ոլորտի պատասխանատուների աշխատանքից։ Միևնույն ժամանակ նախագահը շեշտել է, որ շինարարության նման ծավալների և համապատասխանաբար ծախսվող խոշոր գումարների պարագայում առավել քան երբևէ անթույլատրելի են չարաշահումներն ու կոռուպցիոն երևույթները՝ հիշեցնելով ներկաներին, որ արդեն իսկ հանձնարարել է ուժային կառույցներին իրականացնել խստացված ստուգումներ մի շարք կառույցներում և հիմնարկներում։

Խոսելով թափանցիկության մակարդակի բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մեխանիզմների մասին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսուհետ ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ փոխկապակցված ընկերություններին կտրականապես չի թույլատրվելու մասնակցել պետական տվյալ կառույցի պատվերով իրականացվող շինարարական աշխատանքներին։ Դրա հետ մեկտեղ, երկրի ղեկավարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին խստացնել շինարարական աշխատանքների համար կազմակերպվող մրցույթների կարգը՝ հիմքում ունենալով թափանցիկության, համաչափության և արդարության սկզբունքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով