Ներքին 4 տարի առաջ - 16:08 26-01-2022

Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ այս բարձր պաշտոնը վստահելու համար․Նաիրի Սարգսյան

Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափախությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ։

Վերջին 3,5 տարվա ընթացքում քիչ եմ ժամանակ հատկացրել իմ ընտանիքին և ընկերներին, հնարավորություն կունենամ լրացնել այդ բացը և մի փոքր հանգստանալ։

Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, ինձ այս բարձր պաշտոնը վստահելու համար։ Մենք միասին անցել ենք շատ բարդ ժամանակաշրջան՝ պատերազմ, համավարակ, 2 արտահերթ ընտրություններ և այլն։

Շարունակելու եմ հավատարիմ մնալ մեր քաղաքական թիմին և աջակցելու եմ ինչով կարող եմ:

Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած նախկին և ներկա բոլոր գործընկերներիս:

Շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր այս ընթացքում աջակցել և ուժ են տվել ինձ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան