Ներքին 4 տարի առաջ - 13:24 26-01-2022

Կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված համերգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Հերոսներին. 44» խորագրով համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Համերգին հրավիրված էին նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամները: Միջոցառմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ:

Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը գրվել է Հայրենական մեծ պատերազմի օրերին: Այն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է և լավագույնս արտահայտում է այն ապրումները, հայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու անկոտրում պայքարը, որը դրսևորել է հայ զինվորը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Համերգին զուգընթաց՝ ցուցադրվել է նաև թեմատիկ տեսաշար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում