Ներքին 4 տարի առաջ - 13:28 25-01-2022

Կորոնավիրուսից ու պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում 52 «Արմաթ» լաբորատորիա է հիմնվել

2021թ-ին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 56 նոր «Արմաթ» լաբորատորիա է հիմնել, որից 52-ը` Հայաստանում ու Արցախում, 4-ը` Ջավախքում։

Այս մասին այսօր կազմակերպության 2021թ-ի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

«2021թ-ի վերջին մենք արդեն ունեինք 618 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Եվս 19 լաբորատորիա մենք այդ ընթացքում վերազինել ենք»,- ասաց Քասարջյանը։

Նրա խոսքով, ներկա պահին ինժենրական բոլոր լաբորատորիաներում ուսանում են 16 000 սաներ։ 2021թ-ին լաբորատորիաները 1624 շրջանավարտ են տվել, որոնք իրենց կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Րաֆֆի Քասարջյանը նաև հայտնեց, որ 2021թ-ին «Արմաթ» լաբորատորիաներ են գործում նաև սփյուռքի համայնքներում՝ 2-ը` Հնդկաստանում, 1-ը` Բանգլադեշում։

«2022–ին մենք սպասում ենք, որ կտեղծվեն «Արմաթներ» Լիբանանում, Ուզբեկստանում և Վրաստանում։ Պայմանավորվածություններ կան նաև այլ երկրների հետ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում