Ավելին 4 տարի առաջ - 23:31 24-01-2022

Չինացի գիտնականները նշել են COVID-ից պաշտպանող ակոհոլը

Չինացի գիտնականները պարզել են, որ շամպայնի, կարմիր և սպիտակ գինիների օգտագործումը կարող է նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում, հայտնում է FOOD navigator-asia.com-ը։

Նշվում է, որ փորձագետներն ուսումնասիրել են 473 957 մարդու տվյալներ, որոնցից 16 559-ի մոտ COVID-19 թեստը դրական է եղել։ Մասնակիցները բաժանվել են երեք խմբի՝ չխմողներ, նախկինում խմողներ և դեռ խմողներ:

Հետազոտողները պարզել են, որ SARS-CoV-2-ից ամենապաշտպանվածը եղել են մարդիկ, որոնք նախընտրում էին կարմիր գինին: Շաբաթական մեկից հինգ կամ ավելի բաժակ ըմպելիք օգտագործելու դեպքում վարակվելու վտանգը կրճատվել էր 17%-ով։

Սպիտակ գինի և շամպայն խմողները, որոնք շաբաթական մեկից չորս բաժակ էին խմում, 8%-ով ավելի քիչ էին հիվանդանում, սակայն չափից ավելի օգտագործման դեպքում (շաբաթական հինգ բաժակից ավելի) «պաշտպանիչ ազդեցությունը» գրեթե աննկատ էր:

Նրանք, ովքեր խմում էին գարեջուր և խնձորի օղի, ինչպես նաև թունդ ոգելից խմիչքներ, 28%-ով ավելի շատ էին կորոնավիրուսով վարակվում՝ անկախ խմիչքի ծավալից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան