Ներքին 4 տարի առաջ - 21:31 24-01-2022

Հնարավոր է՝ ՀՀ-ն կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում հիշեցրեց՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձևավորվել, արդեն իսկ տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

«Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի: Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց, համենայնդեպս, առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը, որովհետև, եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք՝ առավել ևս որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները:

Նա նշեց, որ ողջ միջազգային հանրությունը շատ նախանձախնդիր է և աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Փաշինյանը կարծում է՝ նաև տարածաշրջանի երկրներն են շատ շահագրգռված: «Ճիշտ է՝ խաղաղության օրակարգը մենք ենք բարձրաձայնում, բայց կարծում եմ՝ խաղաղության օրակարգը հետաքրքիր է բոլորին»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով