Ներքին 4 տարի առաջ - 17:23 24-01-2022

Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով

Նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ծրագիրը։

Դեսպան Կոնյուկն ընդգծել է, որ Բելառուսի արդարադատության նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման, ինչպես նաև փաստաթղթերի միջազգային վավերացման՝ էլեկտրոնային ապոստիլով։

Ալեքսանդր Կոնյուկը հետաքրքրվել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողություններով, և պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել համաձայնագիր Բելառուսում գործող փորձագիտական կենտրոնի և նախարարության միջև ։

Դեսպանը նշել է, որ Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարում և մտահոգված է այդ հարցով, հավելելով՝ Բելառուսը ևս 1941-1945թթ․ Ցեղասպանության զոհ է դարձել։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց համագործակցության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի