Ներքին 4 տարի առաջ - 16:00 24-01-2022

Հաջողությամբ շարունակվում է «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնումը

Շարունակվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների տրամադրումը ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների դեպքերում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի շրջանակում հաջողությամբ շարունակվել է «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնումը: Գյումրին նույնպես արդեն ընդգրկվել է ծրագրում, և «Գյումրի» ԲԿ-ն այսուհետ բուժօգնություն կիրականացնի այդ ծրագրի շրջանակում:

«Այս մոտեցումը տեղավորվում է նաև մարզերի համաչափ զարգացման տրամաբանության շրջանակներում: Մենք պետք է ունենանք գրագետ քարտեզագրված ծառայություններ, որոնք հնարավոր է իրականացնել մարզերում այն դեպքերում, երբ անհրաժեշտ են նեղ մասնագիտական խիստ բարձր տեխնոլոգիաներ պահանջող բժշկական գործողություններ, պետք է կարողանանք Երևանում ճիշտ կազմակերպել սանավիացիայով տեղափոխումը»,- ասաց նա:

Ավանեսյանը նշեց, որ ծրագիրը կընդլայնվի, իրենք աշխատելու են Վանաձորի բժշկական կենտրոնը նույնպես ներառել ծրագրի մեջ և ապահովել ծառայությունների ընդգրկուն հասանելիություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով