Ներքին 4 տարի առաջ - 11:10 24-01-2022

Չեմ խուսափելու գնահատականներ տալուց․ Ա․ Ղազինյանը Ք․ Գրիգորյանին հիշեցրեց «շնաբարո դուրսպրծուկ» արտահայտությունը

Մարդու իրավունքների պաշտպանի` իշխանության թեկնածու Քրիստինե Գրիգորյանը խոստանում է ընտրվելու պարագայում չխուսափել տարբեր բարձր ամբիոններից հնչող ատելության խոսքի վերաբերյալ գնահատականներ տալուց: Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ այսօրվա նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է ՄԻՊ ընտրության հարցը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Քրիստինե Գրիգորյանին հիշեցրեց, որ նա ասել է՝ ատելության խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշում ունի, սակայն ԱԺ ամբիոնից վերջին երեք տարիներին հնչել են բավական անթույլատրելի հայտարարություններ, որոնք պարունակել են ատելության խոսք:

«Մասնավորապես, «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս» արտահայտությունները: Խնդրում եմ Ձեր հստակ դիրքորոշումը հայտնել նման վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական»,-ասաց Ղազինյանը:

«Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով: Կարծում եմ, որ հանրային դերակատարները պետք է մեծ հոգածությամբ վերաբերվեն այն մթնոլորտին, որի պատասխանատուն բոլորս ենք»,–պատասխանեց Գրիգորյանը:

Նրա խոսքով` ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը: Գրիգորյանը խոստացավ նաև հետամուտ լինել ՄԻՊ-երի բոլոր զեկույցներում հրապարակված խախտումները վերացնելու հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում