Արտաքին 4 տարի առաջ - 16:37 23-01-2022

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9696 նոր դեպք, գրանցվել է 28 մահ

Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 9696 նոր դեպք։ Տվյալները ստացվել են ավելի քան 47,8 հազար թեստերի հիման վրա։ Այսպիսով, օրական հայտնաբերման ցուցանիշը կազմել է 20,28%, երկու շաբաթվա ընթացքում՝ 12,56%, յոթ օրվա ընթացքում՝ 15,66%։ Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցված կորոնավիրուսային դեպքերի ընդհանուր թիվը մինչև կիրակի առավոտ աճել է մինչև 1,051,445-ի։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցված վարակման դեպքերի ավելի քան 58%-ը Թբիլիսիում է՝ 5646։ Աջարիայում գրանցվել է վարակի 1136 դեպք, Իմերեթում՝ 1074, Քվեմո Քարթլիում՝ 386, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 362, Շիդա Քարթլիում՝ 311, Կախեթիում՝ 287, Գուրիայում՝ 182, Սամցխե-Ջավախքում՝ 160, Մցխեթա-Մթիանեթում՝ 140, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 12։

28 հիվանդ մահացել է կորոնավիրուսից։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14701։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»