Արտաքին 4 տարի առաջ - 14:59 23-01-2022

ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ։ ԵՄ-ն ակնկալում է, որ Ռուսաստանը կկատարի միջազգային և ներքին պարտավորությունները։

Հրապարակումը վերաբերում է Յանգուլբաև եղբայրների մոր՝ Զարեմա Մուսաևայի վերջին ձերբակալությանը և Չեչնիա տեղափոխությանը։ Եվրամիությունը կոչ է արել Մոսկվային ազատ արձակել Մուսաևային և դադարեցնել իրավապաշտպանների և նրանց հարազատների հետապնդումները։

Ծառայությունը հիշեցրել է նաև ռուսական գաղութներում խոշտանգումների արխիվի հրապարակման մասին։ ԵՄ-ն կոչ է արել հետաքննել գրանցված բոլոր դեպքերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»