Արտաքին 4 տարի առաջ - 11:23 23-01-2022

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց, եթե խիստ անհրաժեշտություն չկա:

«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս չուղևորվել Լուգանսկի մարզ, Դոնեցկի մարզ և Ղրիմ (Լոնդոնը չի ճանաչում թերակղզու ռուսական կարգավիճակը-Oragir.News)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև խորհուրդ չի տալիս մոտ ապագայում մեկնել Ուկրաինայի այլ շրջաններ, եթե խիստ անհրաժեշտություն չկա:

Բրիտանացի դիվանագետները նախազգուշացնում են «արագ զարգացումների» ռիսկի մասին՝ կապված «Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ անորոշության» շարունակականության հետ։ Բրիտանացիներին խորհուրդ է տրվում զգոն լինել, հետևել նորություններին և տեղյակ լինել, որ կարող է անհրաժեշտ լինի շտապ լքել ուկրաինական տարածքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»