Ներքին 4 տարի առաջ - 11:07 23-01-2022

Չի կարելի ասել՝ ունեցեք շատ երեխաներ՝ նրանց կերակրելու քաղաքականությունն ու տեսլականը չունենալով․ Սրբուհի Գրիգորյան

Նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել թանկացումների մասին․

«Շուկայում բանջարեղենի գները խոսում են գյուղատնտեսության ոլորտի ներկա իրավիճակի մասին։ Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ առաջին անհրաժեշտության բանջարեղենի՝ ամենաշատ օգտագործվողի՝ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի։

Գյուղացիներն արդեն խոսում են ազոտական պարարտանյութի անտրամաբանական գնի մասին...

Եթե պետությունը չսուբսիդավորի ոլորտը համապատասխան ձևով՝ բանջարեղենի ու հատիկային մշակաբույսերի ինքնարժեքի աճ կլինի, հետևաբար նաև նորից թանկացումներ։

Անհրաժեշտ է անհապաղ վերաբացել գյուղնախը և համապատասխան քաղաքականություն մշակել։

Այդ խնդիրը կար նաև մինչև պատերազմը, հիմա՝ առավել ևս՝ հասկանալի պատճառներով, չթվարկեմ։

Եթե այդ ուղղությամբ ոչինչ չարվի՝ աղքատ բնակչության թիվն ավելանալու է՝ ավելացնելով նաև կիսաքաղց երեխաների թիվը։

Չի կարելի ասել՝ ունեցեք շատ երեխաներ՝ նրանց կերակրելու քաղաքականությունն ու տեսլականը չունենալով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան