Ավելին 4 տարի առաջ - 22:05 22-01-2022

Ջոնի Դեփը կերպավորելու է միապետի

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կխաղա Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դերը Մայվենի նոր ֆիլմում։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Նշվում է, որ նկարահանումները կսկսվեն 2022 թվականի ամռանը։ Ֆիլմը նկարահանվելու է Փարիզի տարբեր վայրերում, հիմնականում՝ Վերսալյան պալատում։ Ֆիլմը կարտադրի ֆրանսիական Why Not Productions ընկերությունը։ Ֆիլմի անվանումը և սյուժեն գաղտնի են պահվում։

Նկարահանումներին կմասնակցի նաեւ ֆիլմի ռեժիսորը։ Նա կմարմնավորի կոմսուհի Ժաննա դյու Բարրիին՝ Լյուդովիկոս XV-ի վերջին սիրուհուն։

Լյուդովիկոս XV-ը՝ Սիրահար մականունով, Ֆրանսիայում թագավորել է 59 տարի։ Նրա թագավորությունը համարվում է ամենաերկարատևներից մեկը համաշխարհային պատմության մեջ։

Դեփը նախկինում դեմ է արտահայտվել չեղարկման մշակույթին՝ կարծիք հայտնելով, որ այն «անվերահսկելի է»: Դերասանը կորցրել է դերերը բազմաթիվ խոշոր նախագծերում, այդ թվում՝ «Կարիբյան ծովի ծովահենները» և «Ֆանտաստիկ գազաններ» ֆրանշիզներում՝ իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի մեղադրանքների և դրա հետ կապված իրավական պայքարների պատճառով: Բաժանվելուց հետո դերասանուհին ասել է, որ նախկին ամուսինն իրեն ծեծել է, ինքը՝ Դեփը, ամեն կերպ հերքում է դա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում