Ներքին 4 տարի առաջ - 15:59 22-01-2022

Նախկին նախարարները հոգեբուժարաններով չեն զբաղվել. Արման Թաթոյանը նոր զեկույց է ներկայացրել

Հայաստանի հոգեկան առողջության կենտրոններում դեղամիջոցների պահպանումն ու կիրառումը խիստ մտահոգիչ է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով` որոշ կենտրոններում կիրառել են դեղորայք, որը 2020-ից առողջապահության նախարարի հրամանով արգելված է համարվել։

«Սևանի և Վարդենիսի կենտրոններում հայտնաբերվել են ժամկետանց դեղամիջոցներ։ Արձանագրվել են նաև փաստեր, երբ բավականին երկար ժամանակով ժամկետանց են եղել բժշկական պարագաներ և գործիքներ՝ անգամ երկու տարվա ժամկետով»,- ասաց Թաթոյանը։

Ըստ ՄԻՊ-ի` կենտրոնների մեծ մասում խառը դեղորայքներ են կիրառվում՝ առանց դրանց համատեղելիության պարզման։ Բացի այդ, պատշաճ ձևով չեն կատարվում հոգեբույժների հետ թերապիայի սեանսները։

Թաթոյանը նշեց` ողջունելի է, որ 2021-ին Ավանի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է անչափահասների համար բաժանմունք, որում կարող է ստացիոնար բուժվել 12 անչափահաս։ Բայց, այնուամենայնիվ, մարզերում ապրող և խնդիրներ ունեցող անչափահասների համար կենտրոններ չկան, և երեխաներին անհրաժեշտ է լինում տեղափոխել Երևան։

Հիշեցնենք՝ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը, նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով