Արտաքին 4 տարի առաջ - 23:08 21-01-2022

Եմենի բանտի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի ավիահարվածները ավելի քան 100 մարդու կյանք են խլել

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենում հութի ապստամբների կողմից վերահսկվող բանտին: Ավելի քան հարյուր բանտարկյալ մահացել է։ Այդ մասին հաղորդում է AP-ն ուրբաթ՝ հունվարի 21-ին։

Եմենում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Բաշիր Օմարը հայտնել է, որ փրկարարները շարունակում են որոնումները հութիների կողմից վերահսկվող հյուսիսային Սաադա քաղաքի բանտային համալիրի տարածքում:

«Ցավոք, զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի»,- ասել է Օմարը։

Իր հերթին, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն առանձին հայտարարության մեջ նշել է, որ ավիահարվածի արդյունքում տուժել է ընդհանուր «մոտ 200» մարդ։

Բացի այդ, հերթական ավիահարվածը խզել է ինտերնետը արաբական աշխարհի ամենաաղքատ երկրի համար:

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որը պայքարում է հութիների դեմ, անմիջապես չի ընդունել Սաադայի հարվածը։

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն էր հայտնել Սանայի, Հոդեյդայի և Եմենի այլ վայրերի վրա օդային հարվածների, ինչպես նաև մեկուսացված գնդակոծությունների կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով