Արտաքին 4 տարի առաջ - 16:28 21-01-2022

Ժնևում տեղի են ունեցել Բլինկենի և Լավրովի բանակցությունները

Ուրբաթ օրը Ժնևում տեղի են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները։ Հանդիպումն անցկացվել է պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ բանակցությունները տևել են մոտ մեկուկես ժամ։ Ինչպես Լավրովի, այնպես էլ Բլինկենի ամփոփիչ ասուլիսների հեռարձակումները վարում է «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքը:

Լավրովը հանդիպման արդյունքներով այն անվանել է միջանկյալ։ Նա հայտարարել է, որ ամերիկյան կողմը խոստացել է հաջորդ շաբաթ գրավոր պատասխան ներկայացնել ռուսական, այսպես կոչված, անվտանգության երաշխիքների պահանջներին։

ՌԴ ԱԳ նախարարը հաստատել է, որ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ԱՄՆ մտահոգությունները Ռուսաստանի կողմից այս երկիր հնարավոր ներխուժման վերաբերյալ։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները երբեք չեն սպառնացել «ուկրաինացի ժողովրդին»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիա չի ծրագրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»