Ներքին 4 տարի առաջ - 13:58 21-01-2022

ՀՀ-ում որոշումներն ընդունվում են ոտքի վրա՝ ձեռքի հետ սկզբունքով. Սեյրան Օհանյան

Հայաստանը մեր ղեկավարման օրոք երբեք չէր դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Ադրբեջանի հետ ծագած հարցերի ժամանակ ռազմական օգնություն ստանալու խնդրանքով, քանի որ բանակն ինքնուրույն կարող էր պատժել հակառակորդին։ Այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մանրամասնելով, որ կազմակերպության ռազմական ներուժը նախատեսված էր Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում։

«Ակնհայտ է, որ կրած պարտությունից հետո հնարավոր չէ միայնակ լուծել անվտանգային խնդիրները։ Հիմա Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, և ինչպես կարողացավ արագ կազմակերպել Ղազախստանի հետ հարցը, նույնն էլ թող անի մեր պարագայում»,- ասաց Օհանյանը։

Հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է, հակառակորդը մխրճվել է մեր հատված, հետևաբար հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ռուսական և ադրբեջանական կողմերին հայկական կողմի ուղարկված առարկությունների փաթեթին։

«Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել։ Մենք արդեն մեկ անգամ Կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում։ Դրանից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք»,-մանրամասնեց նա։

Գեներալ-գնդապետի խոսքով, լավ կլիներ, որ քննարկումներ լինեին։ Հանձնաժողովը պետք է ամբողջությամբ վեր հանի խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ փաթեթը, իսկ այս պայմաններում մնացած խոսակցությունները օդի մեջ են։

Անդրադառնալով արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի հետ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում, Սեյրան Օհանյանն ասաց․

«Լավ կլիներ, որ ինքը պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, ՀԱՊԿ-ի քաղաքական ղեկավարության, ռազմական կոմիտեի հետ, որոնք միջազգային բոլոր կազմակերպությունների հետ պետք է աշխատեն և ստիպեն Ադրբեջանին հետ քաշվել։ Այդ է մեր այսօրվա աշխատանքը։ Եվ եթե չստիպեն հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու նաև գործադրել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը՝ ՀՀ Զինված ուժերի հետ մեկտեղ։ Այդ խոսակցություններն օդի մեջ խոսակցություններ են»,- շեշտեց նա։

Եզրափակելով խոսքը՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ սահմանագծման և սահմանազատման համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով և տարվի համապատասխան աշխատանք։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի