Ներքին 4 տարի առաջ - 13:49 21-01-2022

ՌԴ ԱԳՆ-ն ասել է` ինչը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի գործարկման առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը թույլ կտան զգալիորեն առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում գերատեսչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։

Հարցին, թե Ռուսաստանը 2022 թվականին ինչ խնդիրներ է իր առջև դրել հայ-ադրբեջանական կարգավորման համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ իրենք կարևորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը:

«Այսօր առաջնային խնդիրը սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսելն է, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը ։ Այդ ուղղություններով առաջընթացի հասնելը թույլ կտա էապես առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի ապագային, որտեղ ակտիվ են արտաքին խաղացողները, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են` կողմ են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղալու սկզբունքով, այլ հաշվի առնեն կողմերի շահերն ու եռակողմ պայմանավորվածությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի