Ավելին 4 տարի առաջ - 20:02 21-01-2022

Վենեսուելայում Մադուրոյի նմանությամբ բեղավոր սուպերմեն է հայտնվել

Վենեսուելայում մուլտֆիլմ են թողարկել Super Bigote անունով սուպերհերոսի մասին, որը թարգմանաբար նշանակում է «սուպեր բեղեր»։ Ինչպես նշում է Daily Mail-ը, ակնհայտ է հերոսի ապշեցուցիչ նմանությունը նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։

Անիմացիոն սերիալի առաջին դրվագում SuperBigote-ը ամերիկյան անօդաչու թռչող սարք է պայթեցնում, որը նախատեսում է ոչնչացնել Վենեսուելայի էներգետիկ մատակարարումը։ Մեկ այլ դրվագում սուպերհերոսը փորձում է երկրի ժողովրդին նոր կորոնավիրուսային վարակի դեմ կուբայական, ռուսական և չինական պատվաստանյութ հասցնել:

Պարբերականը նշում է, որ նախագահի կողմնակիցներն անմիջապես աջակցել են նոր կերպարի ի հայտ գալուն։ Այսպես, պատգամավոր Լուիս Ռամիրեսն իր Twitter-ում գրել է. «Սա հիանալի է: Բաց մի թողեք նոր սերիաները:

Ընդդիմության ներկայացուցիչները սակայն քննադատել են նախաձեռնությունը, ասելով, որ «Վենեսուելայի գերկործանիչն» ավելի հարմար անուն կլիներ գլխավոր հերոսի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում