Ներքին Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 11:50 21-01-2022

Պատերազմը հրահրվեց ներկա իշխանությունների կողմից` պատվերով․ Հայկ Դեմոյան

Oragir.news-ը զրուցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի հետ ՀՀ-ում այժմ տիրող քաղաքական իրադարձությունների, նոր պատերազմ սկսվելու վտանգների, ՀՀ իշխանությունների կողմից թշնամու հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ցանկության, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» վերաբերյալ արված իր հայտարարությունների, պատմաբանների խումբ ստեղծելու առաջարկի և Մոսկվայում օրեր առաջ տեղի ունեցած հայ և թուրք բանագնացների հանդիպման և թուրքական կողմի նախապայմանների մասին։

Զրուցակիցը նշեց, որ հիմա ՀՀ նորանկախ պատմության ամենաբախտորոշ, ճակատագրական ողբերգական էջերից մեկն է ու ներկայացրեց, թե ինչու ենք 30 տարի հետո հասել այս իրավիճակին։

Անդրադարձավ նաև վերջին շրջանում տարբեր շրջանակների կողմից քննարկվող հավանական պատերազմի մասին։ «Եթե ՀՀ իշխանությունները զիջում են այն ամենը, ինչ ցանկանում է Ադրբեջանը՝ անգամ հայկական գյուղերն ադրբեջանական անվանելով, շատ փորձագետներ էլ ասում են, որ դա բանավոր դեմարկացիա անելու միջոց է»։

Դեմոյանն անդրադարձավ նաև երեք տարիների ընթացքում ներկայիս իշխանությունների կողմից Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչին հավելեց, որ փոխանակ աշխատեն, մի բան էլ շարունակ խոսվել է և Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի ուժգին խոսվում է թուրքերի հետ հարաբերություններ կառուցելու և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին, ինչպես նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» վերաբերյալ իր հայտարարությունների մասին։

Վերջում անդրադարձ կատարեց Մոսկվայում օրեր առաջ տեղի ունեցած հայ և թուրք հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը՝ ասելով, թե թուրքական կողմն ի՞նչ ակնկալիքներ ունի այս հանդիպումից ու առհասարակ գործընթացից, և ինչո՞վ են պայմանավորված այդ ուժեղ ճնշումները: «Հունվարի 11-ի սահմանային էսկալացիան Գեղարքունիքի մարզում ևս այդ ճնշման մի մասն էր կազմում, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ երեք զոհ: Ակնհայտ է, որ այս գործընթացը մեկնարկում է դարձյալ թուրքական նախապայմաններով, բայց պետական մակարդակով հայկական կողմը նշում է, թե դրանք առանց նախապայմանների են ընթանում»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով