Արտաքին 4 տարի առաջ - 22:25 20-01-2022

Ուկրաինան «Բայրաքթար» ԱԹՍ է արձակել՝ Սև ծովում պարեկություն իրականացնելու համար

Թուրքական արտադրության «Բայրաքթար» օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարքը, որը պատկանում է Ուկրաինային, պարեկություն է իրականացնում Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում։ Այս մասին հայտնում է «Դումսկայա» պարբերականը։

Ինչպես հաղորդվում է՝ անօդաչու թռչող սարքը օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 9.00-ին՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի 10-րդ Սակի ռազմածովային ավիացիոն բրիգադի Կուլբակինո ավիաբազայից։ Թռիչքի բարձրությունը եղել է ավելի քան 5 կիլոմետր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու սարքեր էր մատակարարել Ուկրաինային։ Ուկրաինան դրանք օգտագործում է հետախուզության և պարեկության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում