Ներքին 4 տարի առաջ - 12:30 20-01-2022

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հերթական անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է Արմեն Գրիգորյանը: Փոխնախագահներն են Սամվել Աբրահամյանը և Հրանտ Ավանեսյանը, գործադիր տնօրենը՝ Նատալյա Բունիաթյանը, գլխավոր քարտուղարը ՝ Արթուր Սեդրակյանը, գլխավոր մարզիչները՝ Գագիկ Հովհաննիսյանը (ճկասուսեր ) և Արմեն Նավասարդյանը (խոցասուսեր):

Գրիգորյանն այս պաշտոնին է 1999 թվականից: Նա 2001-2010 թվականներին եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, 2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2007-2012 թթ. Համաշխարհային համահայկական խաղերի կոմիտեի նախագահն էր, իսկ 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2010 թ. հունվարի 29-ին ազատվել է այդ պաշտոնից:

2021 թվականից ՀԱՕԿ փոխնախագահն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»