Արտաքին 4 տարի առաջ - 11:16 20-01-2022

Մեծ Բրիտանիայի արքայազնը հեռացել է սոցցանցերից՝ անչափահասի հետ կապված սեքս-սկանդալից հետո

Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն ջնջել է սոցցանցերի իր բոլոր էջերը՝ անչափահաս աղջկա հետ կապված սեքս-սկանդալից հետո, հաղորդում է The Times of Israel-ը։

Մասնավորապես, հեռացվել են արքայազն Էնդրյուի Twitter-ում (@TheDukeOfYork), Youtube-ում, Instagram-ում և Facebook-ում ունեցած էջերը։

Եղիսաբեթ II-ի երկրորդ որդին՝ 61-ամյա Էնդրյուն, անցնում է քաղաքացիական գործով՝ բռնաբարության մեղադրանքով։ Նրան մեղադրող Վիկտորյա Ջուֆրեն ասել է, որ 17 տարեկանում սեռական հարաբերություն է ունեցել արքայազնի հետ։ Ընդ որում, նրանք հանդիպել են մանկապղծության համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի միջոցով։

Արքայազնը հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն 2019թ.-ին նա դադարեց մասնակցել թագավորական ընտանիքի հասարակական կյանքին և անգամ չհայտնվեց իր դստեր՝ Բեատրիսի հարսանեկան լուսանկարներում 2020թ.-ին։

Եղիսաբեթ II-ն իր որդուն զրկել է բոլոր զինվորական կոչումներից ու տիտղոսներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի