Արտաքին 4 տարի առաջ - 20:42 19-01-2022

Նիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ է սպանվել

Նիսի կենտրոնում կրակոցների հետևանքով տղամարդ է զոհվել։ Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 19-ին, հայտնել է Nice-Matin տեղական թերթը։

Հրաձգությունը տեղի է ունեցել ոստիկանական գործողության ժամանակ, և ոստիկանը կրակ է բացել։

«Դեկտեմբերի 24-ին Լաս Պլանասի տարածքում կատարված սպանության գործով գործողություն է իրականացվել, նախատեսվում էր այս գործով կասկածյալներին բերման ենթարկել, գործողությունը վատ է անցել, ոստիկանը կրակ է բացել մարդկանցից մեկի վրա։ Տղամարդը մահացած է հայտարարվել ժամը 12:30-ին», - ասել է Նիսայի դատախազը՝ Քսավյե Բոնհոմը։

Գործողության մասին ավելի վաղ Twitter-ում հայտնել էր տեղի ոստիկանությունը։

«Բուֆֆայի փողոցի 7 հասցեում ոստիկանական գործողություն է, երթեւեկությունն արգելափակված է, անհրաժեշտ է խուսափել այս տարածք այցելելուց», - հայտնել են ոստիկանությունից։

Ավելի վաղ ԱՄՆ-ում համերգի ժամանակ կրակոցներից վեց մարդ վիրավորվել էր։ Հրաձգությունը տեղի է ունեցել Յուջին քաղաքի համերգասրահում, միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։

Հաղորդվել է նաև, որ Հարավային Աֆրիկայում ուսանողը սպանել է դասընկերոջը և ինքնասպան եղել։ Կրակոցները տեղի են ունեցել դասերի վերսկսման հաջորդ օրը։ Հոգեբաններ են ուղարկվել դպրոց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով