Ներքին 4 տարի առաջ - 17:20 19-01-2022

Նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց. Միրզոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կոնկրետ ամսաթվով և վայրով այս պահին նախատեսված չէ, նախատեսված է համանախագահների տարածաշրջանային այց: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Սարգիս Խանդանյանի հարցին, թե արդյոք առաջիկայում օրակարգում կա համանախագահության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում:

«Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով հանդիպում՝ դեռևս կոնկրետ ամսաթվով, վայրով նախատեսված չէ: Այս պահին կա նախատեսված Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը նկատեց, որ այդ հարցը վաղուց արդեն քննարկվում, բայց պարբերաբար հետաձգվում է: «Պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը»,- նշեց Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի