Արտաքին 4 տարի առաջ - 12:27 19-01-2022

ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի վրա հարձակվել Բելառուսի տարածքից

ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի առաջիկա համատեղ զորավարժությունները, իբր, ռուսական կողմին կարող են թույլ տալ Ուկրաինայի վրա հարձակվել հյուսիսից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական զորքերի Բելառուս տեղափոխման մասին հաղորդագրությունները, որոնք իրականացվում են նախապես ծրագրված հերթական զորավարժությունների պատրվակով, մտահոգություն է առաջացնում… Ես կարծում եմ, որ նման հարձակմանը Բելառուսի ներգրավումը բացարձակ անընդունելի կլինի բելառուսների համար»,- ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

Վերջերս, մասնավորապես, Արևմուտքում և Ուկրաինայում սկսել են հայտարարություններ հնչել Ռուսաստանի կողմից Ուկրաինա սպասվող «ներխուժման» մասին։ Հունվարի 14-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի վրա «հարձակման» պատրվակ ստեղծել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան