Միտք 4 տարի առաջ - 23:48 18-01-2022

Պապիկյանը նիստը բաց է հայտարարել, խոչընդոտողը ռեկտորն է եղել

Այսօր ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը կրկին անցավ լրագրողների համար փակ ռեժիմով, ԵՊՀ պահնորդների ԶԼՄ-ներին թույլ չտվեցին լուսաբանել նիստը: Պարզվում է, որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ նիստը լրագրողների համար բաց է, և պահնորդները հենց ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրահանգով լրագրողներին ներս չեն թողել:

Ի դեպ՝ այս առիթով ուշագրավ գրառում է արել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, արդեն 3-րդ նիստն է անցնում առանց լրագրողների, և նա միայն հիմա է նկատել ԶԼՄ-ների բացակայությունը։ «Սուրեն Պապիկյանը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամներին հայտարարում է, որ նիստը բաց է բոլորի համար, այդ թվում՝ լրագրողների, իսկ անվտանգության աշխատակիցները որոշում են, որ նիստը դռնփակ է, և լրագրողների մուտքն արգելված է»,- գրել է Ափոյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի