Միտք 4 տարի առաջ - 23:37 18-01-2022

Ռեկտորը փորձել է իր աշխատավարձը դարձնել 1 մլն 200 հազար, Պապիկյանը մերժել է

Այսօր ԵՊՀ-ում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի փակ նիստ՝ խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգից, սակայն, մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան, մասնավորապես, որ Հովհաննես Հովհաննիսյանը փորձել է ռեկտորի աշխատավարձի բարձրացման հարց քննարկել: Ներկայումս ԵՊՀ ռեկտորը ստանում է 800 հազար դրամ աշխատավարձ, սա, փաստորեն, Հովհաննես Հովհաննիսյանին չի բավարարում, և նա 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ է ուզել, Սուրեն Պապիկյանն էլ մերժել է: Հովհաննես Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո էլ էր ցանկացել ռեկտորի աշխատավարձը բարձրացնել, սակայն այն ժամանակ ռեկտորը Արամ Սիմոնյանն էր, որին ամեն կերպ փորձում էին հեռացնել և, ի վերջո, հեռացրին։ Փաստորեն Հովհաննիսյանը դեռ այն ժամանակ էր երազում ռեկտոր դառնալու մասին և նաև իր երազանքների աշխատավարձի հարցն էլ էր փորձում լուծել, նույնը նաև Պապիկյանի օրոք է ցանկանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով