Միտք 4 տարի առաջ - 22:25 18-01-2022

Թուրքական խաղաղասիրությունից մինչև կարմիր վարտիքներ

Թուրքիայի դրոշի ներկայիս տեսքը վերցված է Օսմանյան դրոշից, փոքր եղբայր Ադրբեջանի դրոշը ևս հիշեցնում է թուրքական դրոշը: 21-րդ դարն է, սակայն հայերի ու հայկական մշակութային ժառանգության հանդեպ թուրքական տրամադրությունները չեն փոխվել: Օրինակները բերելու հարկ չկա: Դեռ երեկ 44-օրյա պատերազմ էր:

Չնայած սրան՝ թուրքական լիրան ու SOCAR-ի բենզինը գրգռել են իշխանական ու իշխանամերձ շրջանակների ախորժակը: Օրինակ՝ թուրքական խաղաղասիրությամբ հիվանդ, իրականում բիզնես հետաքրքրություններ ունեցող Խաչատուր Սուքիասյանը արդեն թուրքերին տեղավորում է Գյումրիի հիվանդանոցներում բուժվելու, բանակի հաշվին կյանքը դասավորած գեներալ Գագիկ Մելքոնյանը նեղսրտում է, թե «100 տարի մեր ուղեղի մեջ մտցրել են, որ թուրքերը թշնամիներ են», «բանաքայլած» Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հոխորտում է, թե ինչ կուզեն՝ կխոսեն: ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանն առաջարկում է կեղծ «քիրվայությունից» եկող վտանգների դեմ գործի դնել ադեկվատ մարդկանց գենետիկ հիշողությունը:

Նա ասում է, որ իր պապիկի ընտանիքին թուրքերն այրել են, ու ինքը միակը չէ, որ նման ողբերգական պատմության «ժառանգորդ» է: Երգչուհու և նրա նման շատերի համար տարօրինակ է, որ թուրքերն ասում են՝ մոռացեք Ցեղասպանությունը, ու ձեր համար լավ կլինի: Թուրքասերները պատրաստ են մոռանալ, գուցե նաև ֆես կրել՝ ի նշան Նիկոլի հայտարարած խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկի: Թերևս կարմիր վարտիք էլ հագնեն, հատկապես որ թուրքերն Ամանորից առաջ սովորություն ունեն կարմիր վարտիք գնել: Հավանաբար պատճառն այն է,որ իրենց դրոշի գույնի ու արյան ծարավի հետ է ասոցացվում: Հուսանք՝ Սողոմոն Թեհլերյանին ու մյուսներին կրկին չեն դատի այլ վճռի կայացմամբ:

Արեգ Արևյան


Լուսանկարում՝ թուրքերը կարմիր վարտիքներ են գնում Ամանորից առաջ

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի