Ներքին 4 տարի առաջ - 13:18 18-01-2022

Արցախում «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր կհիմնվի. Բեգլարյանը ժամկետ է նշել

Արցախի կրթության ոլորտի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացել է 17.6 տոկոսով և կազմում է 17 միլիարդ 331 միլիոն 212 հազար դրամ։ Տեղեկությունը 2021-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Բյուջեի ավելացմամբ նախատեսվում է կրթության ոլորտի, այդ թվում` գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով, որոշ դեպքերում մի քիչ ավելի ցածր` կախված համամասնությունից և առաջնահերթություններից»,- ասաց նա։

Բեգլարյանը հայտնեց նաև, որ դեռ 2021-ից մեկնարկած երկարօրյա դպրոցի ծրագրի շրջանակում արդեն 14 դպրոց անցել է երկարօրյա ռեժիմի, ընթացիկ տարում նախատեսվում է ևս 34 դպրոց ներառել այդ ծրագրում։

Կրթության որակի բարելավման նպատակով 2022 թվականի սեպտեմբերին Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր։

«Այն լինելու է Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղը։ Իրենց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- նշեց Բեգլարյանը։

Արցախի պետական նախարարը հավաստիացրեց, որ կրթության որակի ստուգման և բարելավման ծրագրերը շարունական բնույթ են կրելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի