Մամուլ 4 տարի առաջ - 08:25 18-01-2022

Մարզպետներին փոխելու պատճառը ՏԻՄ-ն է․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի առաջին որոշումներից մեկն Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանով փոխարինելն էր։ Ընդամենը երկուսուկես ամիս պաշտոնավարելուց հետո Պետրոսյանի ազատումը մարզպետի պաշտոնից, ըստ որոշ տեղեկությունների, ՏԻՄ ընտրություններում ձախողումներով էր պայմանավորված: Մասնավորապես՝ Ապարանում կրած խայտառակ պարտությամբ, իսկ Պետրոսյանն ապարանցի է եւ ժամանակին անգամ քաղաքապետ է եղել: Թալինում էլ, չնայած նրա գործադրած ջանքերին, Տավրոս Սափեյանն օդից կախված վիճակում է։

Տեղեկություններ կան, որ Թալինում էլ հնարավոր է նոր ընտրություններ նշանակվեն, եւ այժմ քննություն տալու հերթն այդ մարզից պատգամավոր ընտրված Մովսիսյանինն է լինելու։ Մինչ այդ, մարզպետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Մովսիսյանը կադրային լայնածավալ փոփոխություններ է իրականացնելու, ավելին` արդեն մի քանիսին, այդ թվում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանին, արդեն ազատել է պաշտոնից: Ասացին, որ նրան կադրային հարցերում ուղղորդում է երբեմնի քոչարյանական, Աշտարակի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով վերընտրվեց եւ ամրապնդեց իր դիրքերը ՔՊ-ական շրջանակներում, չնայած ՀՀԿ-ի կադրն է եղել: Վերջինս փորձում է իր մարդկանց նշանակել մարզպետարանում, ինչն արել է նախկին մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գեւորգյանի պաշտոնավարման ընթացքում։ Մինչդեռ Ռազմիկ Պետրոսյանը զերծ է մնացել կադրային ջարդից, ինչն էլ ՔՊ-ն համարում է նրա եւ իր ձախողման պատճառը»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի