Մամուլ 4 տարի առաջ - 07:53 18-01-2022

Ի՞նչ տնտեսական էֆեկտ կարող է ունենալ Ծառուկյանի նախաձեռնությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հասարակության մի ստվար զանգված լավագույնը, որ կարողանում է անել, ուրիշների փողերը հաշվելն է, ինչպես նաև ինքնուրույն տասը դրամ չստեղծածի «բարձունքներից» ոչ միայն խորհուրդ, այլև նույնիսկ հրաման արձակելն է, թե ինչպես այլոք ծախսեն իրենց աշխատած գումարները: Եվ սա այնքան սովորական է դարձել, որ հազիվ թե զարմանալի էր նման բուռն արձագանքը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- տեղեկացրել էր Ծառուկյանը:

Ի դեպ, պետք է նշել, որ Հիսուս Քրիստոսի արձաններ տեղադրված են աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Պորտուգալիայում, Լեհաստանում, Բոլիվիայում, Մադեյրա կղզում, Արգենտինայի և Չիլիի սահմանին, Վիետնամում, Ինդոնեզիայում, Իտալիայում, Մալթայում, Պերուում: Իսկ ամենահայտնին, իհարկե, Ռիո դե Ժանեյրոյի հսկայական կոթողն է: Մասնագետների կարծիքով, այս բոլոր արձանները, բացի քրիստոնեության, հավատքի խորրհդանիշ լինելուց, ունեն նաև տնտեսական կարևոր նշանակություն, մասնավորաբար զբոսաշրջության խթանման տեսանկյունից:

Օրինակ՝ ամեն տարի մոտ 1,8 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Ռիո դե Ժանեյրոյում տեղադրված Քրիստոսի արձանը տեսնելու: Սա բավականին տպավորիչ թիվ է, և դժվար չէ հաշվարկել դրա տնտեսական ազդեցությունն այդ երկրի համար: Այնպես որ, ուժեղ անվտանգության գրավականներից է նաև ուժեղ տնտեսությունը, իսկ Հայաստանի համար տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից կարող է լինել հենց զբոսաշրջությունը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար