Միտք 4 տարի առաջ - 21:57 17-01-2022

Ինչու է խաթարվում ԱԳ նախարարի ծնողների հարևանների անդորրը

2018 թ․ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվով» «ժող ջան»-ին տեղեկացրեց, որ մի քանի նկատառումներից ելնելով՝ տեղափոխվում է կառավարական առանձնատուն: «ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե ՀՀ-ում վարչապետ չկա»,- փորձեց «հիմնավորել» ժողվարչապետը, որ մինչ «թավշյա» հեղափոխությունը պայքարում էր «պադավատապետության» ու պետական միջոցները վատնող «նախկինների» դեմ:

Հետագայում «կառավարական» բնակիչների թիվն աճեց: Արարատ Միրզոյանը չհեռացավ այնտեղից՝ անգամ ԱԺ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո: Իսկ կառավարական առանձնատուն առաջին անգամ ոտք դնելուց առաջ «ապառիկով փոշեկուլ գնող» այդ պաշտոնյան ասել էր, որ այդ քայլին է դիմում հարևաններին անհանգստություն չպատճառելու համար, որովհետև իր երթևեկը խաթարում է նրանց անդորրը:

2020թ. նոյեմբերի ծեծից հետո նա ավելի զգուշավոր է դարձել և անչափ մտահոգված է սեփական անվտանգությամբ, թեև այժմ ընտանիքով էլի ապրում է ուժեղ հսկողությամբ կառավարական առանձնատանը, սակայն ծնողների տան հարևանների անդորրը շարունակվում է խաթարվել։ Բանն այն է, որ անգամ մի ծիտ թռչելիս ԱԳ նախարար դարձած Արարատ Միրզոյանի՝ Շենգավիթ համայնքում ապրող ծնողների ուժեղացված անվտանգությունն ապահովողները ահավոր իրար են խառնվում: Տարածքում դժգոհություններ են սկսվել՝ ինչ իմաստ ունի այդպես անհանգստացնել մարդկանց, ո՞վ է Միրզոյանի ծնողներին ասելու՝ «աչքիդ վերևում հոնք կա»:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի