Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:01 17-01-2022

Գրադսկու այրու մեքենան և զինված ավազակները տեսանկարահանվել են

Կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու այրու՝ Մարինա Կոտաշենկոյի մեքենան և զինված կողոպտիչները ստեսագրվել են։

Կադրերը հրապարակել է REN հեռուստաալիքը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են Կոտաշենկոյի մեքենային հետևում հարձակվողները։ «Ըստ տուժողի՝ Գլագոլևո գյուղի ուղղությամբ երթևեկելիս հարված է զգացել իր մեքենայի հետևի մասում և դուրս եկել մեքենայից։ Այդ պահին նրան են մոտեցել երեք տղամարդ՝ սպառնալով զենքի տեսք ունեցող առարկայով, ստիպել են հետևել իր բնակության վայր, որտեղ մեծ քանակությամբ գումար են վերցրել և անհետացել»,- պարզաբանել են Մոսկվայի ոստիկանության շտաբից։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Կոտաշենկոն կասկածվում է գողություն կազմակերպելու մեջ, որի արդյունքում 100 մլն ռուբլի է հափշտակվել։

Ավելի վաղ պահակը բացատրել էր, թե ինչու է թողել, որ Գրադսկու այրու մեքենան ավազակների հետ ներս անցնի։