Ներքին 4 տարի առաջ - 16:55 17-01-2022

Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Գրիգորյանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերում, Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Հակոբյանն ու Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը ծառայության են կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Տիրան քահանա Նահապետյանը ծառայության կանցնի Մասյացոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Արտավազդ քահանա Սիմոնյանն իր ծառայությունը կբերի Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ. Արամ քահանա Կարապետյանը ծառայության են նշանակվել Վայոց Ձորի թեմում, Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Հակոբյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում, Արժանապատիվ Տ. Մաղաքիա քահանա Գևորգյանն իր ծառայությունը կիրականացնի Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանն իր ծառայությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանը ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան