Ներքին 4 տարի առաջ - 16:46 17-01-2022

Նունե Սարգսյանն առաջարկել է կազմակերպել «Հայաստանը 5-րդ դարից մինչև Արշիլ Գորկի» խորագրով ցուցադրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանն, այցելել է Աբու Դաբի Լուվր (Louvre Abu Dhabi) թանգարան։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, թանգարանում, որն ստեղծվել է Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի մշակութային համագործակցության արդյունքում, տարբեր ցուցադրությունների միջոցով ներկայացված են մարդկության մշակույթի տարբեր դարաշրջանները ու յուրաքանչյուր դարաշրջանին բնորոշ՝ մշակույթի ու արվեստի գործեր։ Ցուցադրված են տարբեր մշակույթներ ներկայացնող համաշխարհային արվեստի գործեր, որոնք փոխառնված են նաև Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից, ինչպիսիք են` Լուվրը, Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Մուզե դ' Օրսեյ թանգարանը։

Տիկին Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Նա առաջարկել է թանգարանում կազմակերպել հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն։

«Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք և կարող ենք համատեղ աշխատել այս թանգարանում հայկական ցուցադրություն ունենալու համար:

Ցուցադրությունը կարող է ներկայացնել հայկական մշակույթն ու արվեստը, այդ թվում՝ հայ նկարիչների ստեղծագործությունները, և կրել «5-րդ դարից մինչև Արշիլ Գորկի» պայմանական խորագիրը»,- ասել է տիկին Սարգսյանը։

Առաջարկը հավանության է արժանացել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները թանգարանի ղեկավարության հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»