Ներքին 4 տարի առաջ - 15:20 17-01-2022

Սա իրականում կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին․ Վարդևանյանը՝ անկանխիկ գործառնությունների օրինագծի մասին

Այս նախագծի վերաբերյալ պետք է տեղի ունենային առավել լայն հանրային քննարկումներ։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված «Անկանխիկ գործառնությունների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին։

«Եթե պարոն Երիցյանը (ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյան-Tert.am) ցանկանար անկեղծ զրուցել հասարակության հետ, ասելու էր, որ բացառապես բանկերն են։ Այս նախագիծն այն մասին է, որ բանկերն ամբողջությամբ ունենան մենաշնորհային դիրք՝ գումարի շրջանառության վերաբերյալ։ Սրանից ինչ է շահում հայ մարդը, ես նախագծի հիմնավորումներից լավ չեմ հասկանում։ Մի բան հստակ է՝ սա իրականում կոնկրետ միջամտություն է սեփականության իրավունքին, որովհետև մենք ասում ենք, որ պետությունը որոշում է, թե ինչպես կարող է և չի կարող տնօրինվել սեփականությունը։ Սա, դասական իմաստով, իրավունքից հետքայլ է։ հանուն ինչի՞»,-ասաց պատգամավորը։

Նա հարց հնչեցրեց՝ արդյո՞ք կատարվել է վերլուծություն, պատշաճ գնահատում, թե հայ հասարակությունն ինչպիսի տրամադրություն, վերաբերմունք ունի այս փոփոխության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան