Ներքին 4 տարի առաջ - 13:07 17-01-2022

Ադրբեջանի դատախազը չի պարգևատրվել, քանի որ չի համաձայնել ստանալ ՌԴ ռեգիոնալ դատախազի կարգավիճակ․ Էդգար Ղազարյան

Այսօր՝ հունվարի 17-ին, «Հայելի» ակումբում Անժելա Թովմասյանի հյուրն էր հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով անդրադարձ կատարեց իր ֆեյսբուքյան էջի գրառմանը, որտեղ ասվում էր՝ կեղծ դիպլոմները քիչ էին հիմա էլ պարզվեց կեղծ մեդալների պատմությունը։

«Նախ ներկայացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրվել էր ՌԴ նախագահի հրամանագրով և վկայակոչել էին հրամանագրի ամսաթիվը և համարը։ Դժվար չէր ՌԴ նախագահի կայքից գտնել այդ հրամանագիրը, որից հետո պարզ դարձավ, որ դրանով պարգևատրվել է ոչ թե Արթուր Դավթյանը, այլ սահմանվել է «ՌԴ 300-ամյակի հոբելյանական մեդալ», որը ըստ էության, ոչ թե պետական պարգև է, այլ գերատեսչական հոբելյանական մեդալ։

ՌԴ նախագահի կողմից Արթուր Դավթյանին պարգևատրելու որոշում երբևէ չի կայացվել։ Այնուհետև սահմանվել է կարգ, որով պարգևատրվել են ՌԴ ռեգիոնալ դատախազները։ Այն, որ Ադրբեջանի դատախազը չի պարգևատրվել, դա նշանակում է, որ Ադրբեջանի դատախազը չի համաձայնել ստանալ ՌԴ ռեգիոնալ դատախազի կարգավիճակ, իսկ մեր դատախազի համար դա ընդունելի է։

Արթուր Դավթյանը չի պարգևատրվել ՌԴ նախագահի կողմից։ Միակ գլխավոր դատախազը, որը պարգևատրվել է ՌԴ նախագահի կողմից, եղել է Աղվան Հովսեփյանը, ով 2012թ-ին պարգևատրվել է «Պատվո շքանշանով»։ Ընդ որում, այդ դատախազը այս պահին գտնվում է անազատության մեջ այս դատախազի կողմից միայն Քոչարյանի օգտին հայտարարություն տարածելուց հետո»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով