Ներքին 4 տարի առաջ - 12:11 17-01-2022

Ռուս խաղաղապահները 1 օրում ապահովել են մոտ 2000 մարդու անվտանգ մուտքը Արցախ և հակառակ ուղղությամբ

Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 մեքենայի և մոտ 2000 մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Զինծառայողները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման ամբողջ գծի երկայնքով և Լաչինի միջանցքի բոլոր 27 դիտակետերում։

Ռուսական խաղաղապահ զորկազմի բոլոր դիտակետերը հագեցված են բլոկպոստային ամրացումներով, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմին փոքր զինատեսակներից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շուրջբոլոր հսկողություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով