Ներքին 4 տարի առաջ - 22:03 15-01-2022

Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի օր առաջ բաց նամակ էի գրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, մարդաշատ վայրեր այցելու համար QR կոդի պարտադիր լինելու մասին վերջինիս հրամանագրի հետ կապված: Գուցե չվերադառնայի այս թեմային, եթե այսօր քաղաքում ականատես չլինեի մի տեսարանի՝ երթուղային տաքսու մեջ նստած և կիսակռացած մոտ 17-18 մարդկանցից և ոչ ոք դիմակով չէր:

Հիմա հարց. Հարգելի տիկին նախարար, եթե Ձեր հրամանագրի նպատակը հանրային առողջությունն է, ոչ թե «թռիչքային աճ ունեցող տնտեսության» հետևանքով դատարկված բյուջեն լցնելը, ապա Դուք պարտավոր եք այդ հրամանագրում ավելացնել նաև «հանրային տրանսպորտում QR կոդի պարտադիր լինելու» կետը: Հակառակ պարագայում Դուք կապացուցեք իմ և շատ-շատերի այն կարծիքը, որ այս հրամանագրի միակ նպատակը, ռեստորանների և սրճարանների հաշվին Ձեր կառավարության անդամների պարգևավճարները ապահովելն է:

Ինչպես կասեր Ձեր վարչապետը՝ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Իհարկե, ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԷ..., եթե, իհարկե, այդ քաղաքացին չի ապահովում «ազգընտիր կառավարության» պարգևավճարները, թանկարժեք ավտոմեքենաների և գործուղումների ծախսերը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով