Արտաքին 4 տարի առաջ - 18:53 15-01-2022

Լիսաբոնի քաղաքապետարանը տուգանվել է օտարերկրացիների անձնական տվյալները դեսպանատներ փոխանցելու համար

Լիսաբոնի քաղաքապետարանը տուգանվել է 1,25 միլիոն եվրոյով Եվրամիության օրենքները խախտելու համար։ Խոսքը օտարերկրացիների անձնական տվյալների փոխանցման մասին է մի քանի երկրների դեսպանատներ, որոնց քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պորտուգալիայում բնակվող ռուս քաղաքական էմիգրանտները անցյալ տարվա կեսերին հայտնաբերել են, որ քաղաքապետարանը Ռուսաստանի դեսպանատանն է փոխանցել Ալեքսեյ Նավալնիի աջակցության ակցիայի մասնակիցների անունները, հասցեները և հեռախոսահամարները։

Հետաքննությունը նախաձեռնողներից մեկը, ով տուժել է քաղաքապետարանի գործողություններից Ալեքսեյ Նավալնիի պաշտպանության ակցիայից հետո, Reuters-ին հաղորդել է իր մտահոգությունների մասին։ Նա անհանգստանում է, որ քաղաքային իշխանությունների գործողությունները կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ, հատկապես, եթե իրեն մի օր անհրաժեշտ լինի գնալ Ռուսաստան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում