Արտաքին 4 տարի առաջ - 14:52 15-01-2022

Օմսկում սգո ծիսակատարության գործակալությունն առաջարկել է հրավառություն անել հանգուցյալի մոխրով

Օմսկում սգո ծիսակատարության «Ժառանգություն» ընկերությունն առաջարկել է հրավառություն անել ճայթռուկների մեջ լցվող հանգուցյալների մոխրով, հայտնում է Life-ը։

Ընկերության մենեջեր Ալյոնա Ալեքսեևայի խոսքով, մահացածների հարազատները ծիսական գործակալության աշխատակիցներին հաճախ հարցնում են, թե որտեղ կարող են ցրել հանգուցյալի մոխիրը, և պահանջում են «ինչ-որ կրեատիվ և հետաքրքիր բան»՝ փոխարինելու «անհեթեթ գաղափարներին», «որպեսզի չլինի այդքան շատ տխուր և վշտալի» հրաժեշտի օրը: Այդ ժամանակ սգո ծիսակատարության բյուրոյի աշխատակիցներն առաջարկել են հրավառության գաղափարը։

Ընկերությունը ներկայումս զբաղվում է հուղարկավորման նման ծառայության արձագանքների վերլուծությամբ: Բյուրոն նշել է, որ նման արարողության մեջ իրենք «որևէ բան» չեն տեսնում։

«Միակ բանը, որ մեզ շփոթեցնում է, այն է, որ Ռուսաստանում տաբու է դրված մահվան վրա։ Իբր մահը վատ է, մահը տխրություն է, վիշտ, մղձավանջ։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև սա հին սերունդ է, իսկ երիտասարդ սերունդը պետք է ինչ-որ այլ կերպ մտածի և առաջընթաց գրանցի այս հարցում»,- հայտարարել է մենեջերը:

Զրուցակիցն ընդգծել է, որ այսպիսի գաղափար առաջին անգամ է հայտնվել սգո ծառայությունների շուկայում, մինչդեռ հրավառությամբ մոխիր բաց թողնելու նմանատիպ առաջարկներ արդեն կան ԱՄՆ-ում, Իսպանիայում և Ուկրաինայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող