Արտաքին 4 տարի առաջ - 12:59 15-01-2022

Օբամայի նախկին խորհրդականը խոստովանել է, որ խարդախությամբ է զբաղվել

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նախկին աշխատակից Սեթ Էնդրյուն իրեն մեղավոր է ճանաչել էլեկտրոնային միջոցների կիրառմամբ խարդախություն անելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը։

Նյու Յորքի հարավային շրջանի դատախազ Դամիան Ուիլյամսն ասել է, որ Սպիտակ տան նախկին խորհրդականն իրեն մեղավոր է ճանաչել «այն դպրոցները թալանելու ծրագիր մշակելու մեջ, որոնք նրա օգնությամբ են ստեղծվել»: Նրա խոսքով, Էնդրյուին այժմ սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում՝ իր դիրքը չարաշահելու և նրանց կողոպտելու համար, «ում խոստացել էր օգնել»։

Գերատեսչությունը նշել է, որ նախկին պաշտոնյան 2005 թվականին օգնել է Նյու Յորքում հանրային դպրոցների ցանց ստեղծել: Էնդրյուն նախագծի վրա աշխատանքն ավարտել է 2013 թվականին և տեղափոխվել Միացյալ Նահանգների կրթության նախարարություն։ Այնուհետև նա Սպիտակ տանը զբաղեցրել է ավագ խորհրդականի պաշտոնը։ 2016 թվականից նաև այլևս չի աշխատել ամերիկյան վարչակազմում։

Էնդրյուի համար ամենամեծ պատիժը 20 տարվա ազատազրկումն է։ Դատավճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին։ Սպիտակ տան նախկին խորհրդականը համաձայնել է փոխհատուցել դպրոցներից գողացված միջոցները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում