Արտաքին 4 տարի առաջ - 15:48 14-01-2022

Հունաստանի իշխանությունները երկարաձգել են COVID-սահմանափակումները

Հունաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մեկ շաբաթով՝ մինչև հունվարի 23-ը, կերկարաձգվեն գործող սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսով վարակման ալիքը դադարեցնելու համար։ Այս մասին գրում է Ekathimerini-ն։

Ներկայում գործող միջոցառումները հայտարարվել էին դեկտեմբերի վերջին և ներդրվել հունվարի 3-ին։ Դրանք ներառում են կեսգիշերին բոլոր ժամանցի վայրերի փակումը և այցելուների թվի սահմանափակումը՝ սեղանի շուրջը առավելագույնը վեց մարդ:

Պետական և հանրային հատվածի աշխատողների կեսը ստիպված կլինի աշխատել տնից, իսկ սուպերմարկետների հաճախորդները և հասարակական տրանսպորտից օգտվողները ստիպված կլինեն կրել բարձր պաշտպանությամբ դիմակներ (KN95/FFP2) կամ կրկնակի դիմակներ:

Սահմանափակումների գործողությունների ժամկետը լրանում է հունվարի 16-ին, սակայն երկարաձգվել է մինչև հունվարի 23-ը։

Համաձայն Worldometer կայքի՝ Հունաստանում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է COVID-19-ի 1.592.460 դեպք, որից 21,6 հազարը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 1,18 միլիոն հիվանդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»