Ներքին 4 տարի առաջ - 22:06 13-01-2022

Բաքուն հայ հովվին փոխանցել է ռուս խաղաղապահներին

Ադրբեջանցի զինվորականների կողմից այսօր առևանգված Սյունիքի Տեղ համայնքի բնակիչ, 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանը հանձնվել է ռուս խաղաղապահներին։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշենք, որ հովիվը դեռ ռուս խաղաղապահների մոտ է, հարազատներին տեղեկացրել են, որ քիչ հետո Սյունիք կտանեն: Ռուս խաղաղապահների հետ բանակցությանը մասնակցել է նաև Տեղի նախկին համայնքապետ Ներսես Շադունցը, որի հետ ռուսներն առավել մտերիմ հարաբերություններ ունեն: Խոստացել են ավելի ուշ նաև հետ վերադարձնել հովվի մոտ 400 ոչխարը:

Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղղությամբ` իրենց հետ տանելով 400-450 ոչխար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան