Ներքին 4 տարի առաջ - 19:13 13-01-2022

«Ուշադիր լսիր սերժ թանկյան՝ այ անբարոյական էծ»․ Տիգրան Ներսիսյանը դիմել է Սերժ Թանկյանին

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայազգի աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանին․

«Հիմա ուշադիր լսիր սերժ թանկյան՝ այ անբարոյական էծ: Նախ մեր զինվոր տղեն չի սպանվել այլ զոհվել ա ու ոչ թե ինչպես դու ես ասում ալիևի էգոիզմի պատճառով այլ քո իշխանությունների դավաճան, ապիկար ու անմարդկային լինելու պատճառով: Իշխանություններ՝ որի հաստ աղիքում ապահով տեղավորվել ես: Հիմա խորհուրդս քեզ ու քո նման այդտեղ հեռուներում մի քանի համբալ «արվեստագետ մտավորականներիդ»: Դուք իսկապես ձեզ հայի տեղ եք՞՞ դրել: Գնացեք մի հատ ԴՆԹ թեստ հանձնեք , որ ճշտվի հայ եք՞՞, թե՞՞ թուրքի ցրթած: Խորհուրդ որը քո իշխանություններին էլ եմ տվել: Իսկ ավելի լավ կանես կոնկրետ քայլերի դիմես չդավաճանես սկզբունքներիդ , մի հատ պարզես կարող ա՞՞ էլի մի հարմար առիթ մառիթ կա Հանրապետության հրապարակում հայրենասիրության քողի տակ, համերգով էլի մի քանի միլիոն տանես: Հա մեկ էլ զանգի էն մյուս «հայրենասերիդ» արսինե խանջյանիդ թող կամերան վերցնի գա, էլի նկարել մկարելու բաներ կլինի, ձեռի հետ էլ մի հատ էլ անձնագիր կստանա: Ընդհանրապես պասիվ եք՝աշխույժ….աշխույժ: Անհայրենիք նեխածներ.

ՀՀ. Վաստակավոր արտիստ. Տիգրան Ներսիսյան»,- գրել է Տիգրան Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը գրառում էր կատարել Վարդենիսում զոհված Ռուդիկ Ղարիբյանի մասին․

««Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով:

Նա 1 ամսից պետք է ավարտեր իր ծառայությունը։ Այսօր ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա Ղարիբյանը»,- գրել էր Թանկյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան