Արտաքին 4 տարի առաջ - 10:14 13-01-2022

ԱՀԿ-ն նախազգուշացրել է COVID-19-ի «օմիկրոն» շտամի այլ ախտանիշների մասին

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով վարակվելու ախտանիշներ կարող են լինել շնչարգելությունը, հոգնածությունը, ինչպես նաև փորլուծությունը կամ փսխումը, հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, փոխանցում է «Medic Forum»-ը։

Կազմակերպության մասնագետները նշել են, որ անցած տարվա նոյեմբերին հայտնաբերված վիրուսի տարբերակը աշխարհում գերիշխող շտամ է դառնում։

Բժիշկները բացատրել են, որ վարակի ախտանիշներ կարող են լինել շնչառության հետ կապված դժվարությունները կամ շնչարգելությունը, հոգնածությունը, մկանների կամ մարմնի ցավերը, ինչպես նաև գլխացավը կամ կոկորդի ցավը, քթի փակվածությունը: Բացի այդ, «օմիկրոն» շտամով վարակված որոշ հիվանդներ դժգոհում են փորլուծությունից կամ փսխումից:

Այս բոլոր նշանները սովորաբար ուղեկցվում են բարձր ջերմությամբ, չընդհատվող հազով, հոտի կամ համի կորստով կամ փոփոխությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով