Ներքին 4 տարի առաջ - 16:22 12-01-2022

Քրեական գործեր՝ հունվարի 11-ին թշնամու կողմից սահմանին իրականացված ռազմական սադրանքների առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ 2022թ. հունվարի 11-ին Արդբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, տարբեր զինատեսակների, այդ թվում հրազենային միջոցներից բացի նաև հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառությամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբ ինտենսիվ կրակ են վարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում՝ հայ-ադրբեջանական սահմանի` ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական հենակետերի ուղղությամբ:

Իրականացված ռազմական գործողությունների, արձակված կրակոցների հետևանքով մահացու մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ԶՈՒ 3 ժամկետային զինծառայողներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Բացի այդ, նույն օրը, թշնամու կողմից իրականացված սադիչ գործողությունների՝ հայկական դիրքերի ուղղությամբ ժամը 15:50-ից մինչև 18:20-ն ընկած ժամանակահատվածում նույն շարժառիթներով և դիտավորությամբ արձակած կրակոցների հետևանքով ՀՀ ՊՆ նույն զորամասի երկու ժամկետային զինծառայողներ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: Սակայն սպանությունն ավարտին չի հասցվել, քանի որ վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են ՀՀ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և ստացե անհրաժեշտ բուժօգնություն:

Նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ևս հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»